National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.07.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի կենտրոնի պատվիրակության հետ
1 / 3

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Գագիկ Մելիքյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահան Հարությունյանը հանդիպել են ՇՄՀԱ նախագահի տեղակալ Յան Ցզյանի գլխավորած Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի կենտրոնի պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ողջունել է հյուրերի այցը ՀՀ Ազգային ժողով եւ հույս հայտնել, որ հանդիպումը հնարավորություն կտա անդրադառնալ եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Յան Ցզյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ հայ եւ չինացի ժողովուրդները հանդիսանում են դարերի խորքից եկող բազմածալք մշակութային ժառանգության եւ հոգեւոր ավանդույթների կրողները:

Չինական պատվիրակության ղեկավարը միաժամանակ փաստել է, որ զարգացումների ներկա պայմաններում երկու երկրներն ունեն համագործակցության երկուստեք հարստացնող հարաբերություններ ձեւավորելու մեծ ներուժ: Այն կարող է հաջողությամբ դրսեւորվել կրթության ոլորտում, ինչն իր հերթին կարող է խթան հանդիսանալ՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական ինտեգրացիոն ծրագրին, որի վերաբերյալ Յան Ցզյանը հետաքրքրվել է հայ խորհրդարանականների տեսակետներով:

Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախագիծն ունի ինտեգրման մեծ ներուժ, այս համատեքստում նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի պարագայում նշված ծրագրի ինտեգրման բաղադրիչը կարող է նոր բովանդակություն ստանալ, եթե այն դիտարկվի երկու պետությունների երկարաժամկետ տնտեսական նպատակների տեսանկյունից: Նրա կարծիքով՝ Չինաստանն իր այդ նախաձեռնությամբ նպատակ ունի չինական ապրանքների համար ապահովել զարգացած եւ զարգացող շուկաների մատչելիությունը երաշխավորող տնտեսական եւ քաղաքական անշրջելի երաշխիքներ՝ միաժամանակ իր մասնակցությունն առաջարկելով ծրագրի իրականացմանը մասնակցող երկրների թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական զարգացմանը: Պարոն Հարությունյանի գնահատմամբ՝ Չինաստանն իր տնտեսությամբ աշխարհում երկրորդն է, եւ իր տնտեսական կարողություններով եւ շուկայով հետաքրքրում է բոլորին՝ մեծ ու փոքր տնտեսություն ունեցող երկրներին:

Հանդիպման ավարտին Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի կենտրոնի պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին հրավիրել են այցելել Չինաստան:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար է եւ հույս հայտնել, որ առաջիկա տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական տնտեսական հարաբերությունները կթեւակոխեն նոր փուլ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am